Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները 2013թ. աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 11-ին այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Այցին մասնակցել են նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռումինիայի եւ Ֆրանսիայի ռազմական կցորդները:
Այցի սկզբում Հայաստանի ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մ. Իսախանյանը ռազմական կցորդներին է ներկայացրել ճեպազրույց իր ղեկավարած ստորաբաժանման վերաբերյալ` նշելով վարչության գործառույթները, կառուցվածքը, ինչպես նաեւ ներկայացրել է համառոտ տեղեկություններ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վերաբերյալ:
Ճեպազրույցից հետո ռազմական կցորդներն այցելել են Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ եւ Եղվարդի ռազմական գործարան: Հյուրերը հնարավորություն են ստացել շրջելու ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տարածքում` առավել մանրամասն ծանոթանալով ձեռնարկությունների գործունեությանն ու արտադրանքի տեսականուն:




























