Ռուսաստանի կենտրոնական աէրոհիդրոդինամիկ ինստիտուտի առաջատար մասնագետ, Մոսկվայի բնակիչ 59-ամյա Վլադիմիր Զալիվակոն, Հնդկաստանի հյուրանոցներից մեկից տեղափոխվել է հիվանդանոց: Նրան կարողացել են ուշքի բերել միայն երկու օր անց:
«Արշավ դեպի Հնդկաստան» տուրը պետք է տեղի ունենար մարտի 9-23-ին, սակայն Զալիվկոն մինչ օրս գտնվում է Դելիի հիվանդանոցներից մեկում:
Ներկայումս ՌԴ իշխանությունները որոշում են նրա հայրենիք տեղափոխման հարցը: Ռուս զբոսաշրջիկին հիվանդանոց են տեղափոխել հենց հյուրանոցի համարի լոգարանից: Պատճառը հնդկական ազգային կծու ուտելիքն է եղել, որից զբոսաշրջիկի ստամոքսը ծակվել է, գրում է Life News-ը:
Վլադիմիրի հետ կատարված դժբախտությունը, ցավոք, այլ երկրներում ռուսների թունավորման միակ դեպքը չէ: Մասնագետները համարում են, որ յուրատեսակ,. Հատկապես կծու սնունդը կարող է թունավորման պատճառ դառնալ եւ խորհուրդ են տալիս զգուշությամբ համտեսել անծանոթ կերակրատեսակները:




























