Ֆրանսիայի Սենատն ապրիլի 12-ին ընդունել է օրենքը, որ թույլատրում է նույնասեռ զույգերին գրանցել ամուսնություններն ու երեխա որդեգրել: Փաստաթղթի օգտին քվեարկել 179 սենատորներ, դեմ` 157-ը, հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Reuters-ը:
Սպասվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի արդեն ամռան սկզբին, սակայն մինչ այդ այն պետք է ստորագրվի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից եւ հրապարակվի Journal officiel պաշտոնական տեղեկագրում:
Այսպիսով, Ֆրանսիան դարձավ աշխարհի 12-րդ երկիրը, որտեղ օրինականացվել են նույնասեռ ամուսնությունները: Նախկինում նման նորմեր են ընդունվել Բելգիայում, Իսպանիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Պորտուգալիայում, Շվեդիայում, ՀԱՀ-ում եւ այլ երկրներում:
Նույնասեռ ամուսնությունների հակառակորդների կազմակերպությունը մտադիր չէ այդքան հեշտ հանձնվել եւ փորձելու է ազդել օրինագծի ընդունման վրա: Նախորդ ակցիային տարբեր հաշվարկներով մասնակցել է 300 հազարից մինչեւ 1,4 մլն մարդ, հաջորդ ակցիան կայանալու է մայիսի 26-ին:




























