Պայթյունի հնարավորության կասկածի պատճառով Թայվանում արագընթաց գնացքից տարհանել են 600-ից ավելի ուղեւորի։

Ինչպես հաղորդում է AFP-ն, Թայվանի վարչական կենտրոն՝ Թայփեյ քաղաք ուղեւորվող գնացքի արտաքնոցում հայտնաբերվել է «սուր հոտ» արձակող երկու անտեր պայուսակ։ Ինչպես ասել է գործակալությանը ոստիկանության ներկայացուցիչը, պայուսակներում «բենզինի հոտ ունեցող» հեղուկ նյութ է եղել։ Հետագա փորձաքննությունը թույլ կտա հստակ պարզել կասկածելի նյութի բաղադրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուղեւորներին գնացքից տարհանել են Թայպեյի արվարձանների կայարաններից մեկում։