Ղրղըզստանը հաստատ որոշում է կայացրել մտնել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի Մաքսային միություն: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը:
«Ընդ որում, ես չեմ թաքցնի, որ մենք նույնպիսի վերաբերմունք կուզենայինք, ինչ երեք այդ երկրները դրսեւորել են իրար նկատմամբ ՄՄ ստեղծման ժամանակ»,- ասել է Ղրղըզստանի նախագահը եւ հավելել. «Այնտեղ Բելառուսի եւ Ղազախստանի համար որոշակի արտոնություններ կային: Հույս ունենք, որ մեր նկատմամբ էլ նույն վերաբերմունքը կլինի»:
Աթամբաեւը նշել է, որ «իր երկրի քաղաքացիների գերակշիռ մասը համարում է, թե պետք է լինեն եղբայրական ժողովուրդների հետ միացյալ տնտեսական տարածքում»:
Աթամբաեւը նաեւ նշել է, թե ամերիկյան զինծառայողները 2014թ. կլքեն Մանաս օդանավակայանը:




























