ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարգադրություն է ստորագրել սիրիացի զինյալներին 10 մլն դոլար հատկացնելու մասին: Ըստ փաստաթղթի, հատկացված գումարներն ուղղվելու են սննդամթերք եւ դեղամիջոցներ գնելուն:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով Agence France-Presse-ը, օգնության 10 մլնանոց փաթեթը կլացնի ավելի վաղ հատկացված 117 մլն դոլարը` ուղղված ,չթռչող սարքավորումներ» եւ այլ նյութեր գնելուն: Սովորաբար այդպես անվանում են զրահաբաճկոններ, ռադիոկայաններ, գիշերային տեսադիտման համակարգեր, օպտիկական նշանոցներ եւ նման սպառազինություն գնելուն հատկացված միջոցները:

Պաշտոնապես ԱՄՆ-ը չի օգնում սիրիական ապստամբներին զենքով եւ զինամթերքով, սակայն մամուլում մի քանի անգամ չհերքված տեղեկություններ են հայտնվել, որ ԿՀՎ-ն օգնում է զինյալներին զենք առաքելու գործին: Զենքը գնվում է Սաուդյան Արաբիայում, Քաթարում եւ երրորդ երկրներում: