Բանկային համակարգի միջոցով ՀՀ ֆիզիկական անձինք 2013 թ. հունվար-փետրվարին ԱՄՆ են փոխանցել 22,7 մլն դոլար, իսկ դեպի Ռուսաստան՝ 40,1 մլն դոլար: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Սույն փոխանցումները ներառում են նաեւ առեւտրային նպատակներ, ուստի տրանսֆերտներ համարվել չեն կարող;

2012 թ. համեմատ դեպի այլ երկրներ փոխանցումները զգալի ավելացել են: Այսպես՝ դեպի ԱՄՆ փոխանցումներն ավելացել են մոտ 19%-ով, ինչի արդյունքում առաջին անգամ ԱՄՆ-ի հետ ձեւավորվել է ներհոսքի եւ արտահոսքի բացասական մնացորդ:

Դեպի Ռուսաստան փոխանցումներն ավելացել են մոտ 57,5%-ով, սակայն ներհոսքը նույնպես զգալի աճել է (կազմելով 175 մլն դոլար); Այսպիսով՝ Ռուսաստանից մոտ 135 մլն դոլարով ավելի փոխանցում ենք ստացել, քան ուղարկել ենք:

Ընդհանուր առմամբ՝ 2013 թ. առաջին 2 ամսում Հայաստան է փոխանցվել մոտ 263 մլն դոլար, Հայաստանից՝ 127 մլն դոլար: