Թուրքիան մտադիր է ձեռնամուխ լինել 45 կմ երկարությամբ նոր ջրանցքի կառուցմանը, որը կկապի Սեւ ծովը Մարմարայի հետ: Նպատակը Բոսֆորով նավարկության բեռնաթափումն է, հաղոդում է  «Ռոյթերը»` վկայակոչելով Թուրքիայի կառավարությանը:

«Ստամբուլ» ջրանցքը, որը նախագիծը մշակվել է անձամբ վարչապետ Էրդողանի կողմից,  կկառուցվի Բոսֆորին զուգահեռ, հաղորդում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Այդ ծրագրի մասին Էրդողանը հայտարարել էր 2011թ. ընտրությունների նախաշեմին: Ուրբաթ օրը կառավարությանը կից  պլանավորման կենտրոնական խորհուրդը  հավանության է արժանացրել հատակցումների տրամադրումը աշխատանքների մեկնարկի համար: