Ճապոնիայի Հոնսյու կղզու հարավ-արեւմուտքում 6,0 մագինիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են ապրիլի 13-ին, տեղի ժամանակով 5:30-ին:
ԱՄՆ երկրաբանական ծառայություն տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սումոտա քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արեւմուտք եւ Ֆուկուրա քաղաքից 20 կմ դեպի հարավ-արեւելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 14 կմ խորության վրա:
NHK հեռուստաալիքի տվյալներով՝ Հեգո, Օսակա, Ֆուկուի, Տոկուսիմա պրեֆեկտուրաներում երկրաշարժից տուժել է 19 մարդ: Ճապոնիայի կառավարություն ճգնաժամային շտաբ է ստեղծվել, հաղորդում է РБК-ն:
Երկրաշարժի գուտում գտնվող «Սիմանե» եւ «Իտակե» ատոմակայանների, ինչպես նաեւ Կիոտոյի համալսարանի լաբորատորիայի միջուկային ռեակտորի աշխատանքները չեն խափանվել, հաղորդում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը:
Սակայն երկրաշարժն ազդել է երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վրա. որոշ շրջաններում արագընթաց գնացքների երթեւեկությունը դադարեցվել է: Անորոշ ժամանակով փակվել է նաեւ «Կանսայ» օդանավակայանը, հաղորդում է KM.RU-ն:




























