Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը ապրիլի 12-ի երեկոյան վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել Տրանսկովկասյան ավտոմայրուղու վրա, երբ Տիբիլովը վերադառնում էր Հյուսիսային Օսիայի նախկին ղեկավար Ահսարբեկ Գալազովի թաղման արարողությունից: Հարավային Օսիայի նախագահի աշխատակազմից նշել են, որ Տիբիլովին, ինչպես նաեւ նրա երկու թիկնապահներին եւ վարորդին բժշկական օգնություն անհրաժեշտ չի եղել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Վոլգա» մակնիշի մեքենայի վարորդը, որին բախվել է նախագահի մեքենան, նույնպես չի վնասվել:
Նախագահի «Տոյոտա Լանդքրուզեր» ջիփի ղեկին եղել է անվտանգության ծառայության պետ եւ նախագահի փեսա Վալերի Բիկոեւը: 180 կմ/ժամ արագությամբ ընթանալիս նա բախվել է «Վոլգա»-ին, հաղորդում է Օսեթական ռադիոն: Տիբիլովը Հարավային Օսիա է հասել իրեն ուղեկցող ավտոշարասյան մեկ այլ մեքենայով:




























