ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը 1,9 մլն դոլար է փոխանցել Ճապոնիայում ապրող Կորեայի քաղաքացիների լիգայի կրթական հիմնադրամին:

«Այս քայլը նվիրված է Կիմ Իր Սենի ծննդյան 101-րդ տարեդարձին եւ ուղղված է Ճապոնիայում կորեացի երեխաների  դեմոկրատական ազգային կրթության աջակցությանը: Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի կողմից Չխոնրենի կրթական հիմնադրամին ուղղված ընդհանուր գումարը գերազանցում է 72 մլն դոլարը»,-ասված է Հյուսիսային Կորեայի պետական հեռագրական գործակալության հաղորդագրության մեջ:

ԿԺԴՀ-ի առաջնորդի կողմից ներկա դրամական փոխանցումը թվով 159-րդն է այդ կազմակերպության գոյության ողջ շրջանում: