ԱՄՆ Վիջինիա նահանգի Քրիսթիանսբուրգ քաղաքի առեւտրային կենտրոններից մեկում կրակոցներ են հնչել: Տղամարդը կրակ է բացել այցելուների ուղղությամբ: Նահանգի ոստիկանության տվյալներով, հրազենային վնասվածքներ են ստացել երկու կանայք:

Կանայք անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից մեկի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, կինը վերակենդանացման բաժանմունքում է: Կրակ բացած տղամարդը ձերբակալվել է: Ներկայումս պարզում են նման արարքի դրդապատճառները, հաղորդում է Vesti.ru-ն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AP-ն, կրակ բացողը քոլեջի ուսանող, 18-ամյա Նիլ Ալան ՄաքՔինսն է, ով առանց դիմադրության հանձնվել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին: