Ապրիլի13-ի առավոտյան գողացել են Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի եղբոր փաստաթղթերը: Այդ մասին նա ինքն է գրել իր միկրոբլոգում:
Միխայիլ Դվորկովիչը նշել է, որ անհայտ անձինք ջարդել են մքենայի ապակիներն ու տարել պայուսակը: «Ոստիկանությանն սպասում եմ 45 րոպե: Եկան պարեկապահակային ծառայությունից, կոպտեցին եւ գնացին»,-գրել է ձեռներեցը` գրառմանն ավելացնելով նաեւ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի նիկը`@MedvedevRussia:
ՆԳՆ Մոսկվայի ԳՎ մամուլի ծառայությունում հաստատել են դիմումի ներկայացման փաստը, սակայն դիմումատուի անձը չեն նշել:
35 –ամյա Միխայիլ Դվորկովիչը ձեռնարկատերերի «Նովոյե դելո» ասոցիացիայի հիմնադիրն ու ղեկավարն է:




























