Ինդոնեզիայի հյուսիսում, այսօր՝ ապրիլի 13-ի գիշերը, 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է օդերեւութաբանության, եղանակագիտության եւ երկրաֆիզիկայի ազգային վարչությունը:
Ստորեկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինների հետ սահմանին գտնվող Թալաուդ արշիպելագից 85 կմ դեպի հույսիս-արեւելք: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է օվկիանոսի մակերեւույթից 102 կմ խորության վրա: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ապրիլի 10-ին Ինդոնեզիայի հյուսիսում գտնվող Պապուա կղզում տեղի էր ունեցել 4,9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել էր ծովում՝ Աբեպուրա քաղաքից 170 կմ դեպի արեւմուտք:




























