Ֆրանիսայի Տուր քաղաքի ոստիկանությունը մարտին կայացած սպանության հետաքննության շրջանակում ձերբակալել է սպանված հայի փեսային եւ քեռուն, հաղորդում է «
Փեսային, ով ժխտում է սպանությանն իր մասնակցությունը, սպանության մեղադրանք է առաջադրվել: Քեռին ազատ է արձակվել: Նա խոստովանել է, որ ներկա է գտնվել սպանությանը, սակայն չի մասնակցել դրան: Բլուա քաղաքի դատախազության տվյալներով` ողբերգությունը տեղի է ունեցել ընտանեկան վիճաբանության պատճառով:
Նշենք, որ մարտի 7-ին 38-ամյա տղամարդը մահացել էր հիվանդանոցում` դանակի բազամթիվ հարվածներից: Նրան հիվանդանոց էին տեղափոխել փեսան եւ քեռին, համապատասխանաբար 46 եւ 55 տարեկան` հայտարարելով, թե ընդհարվել են հյուսիսաֆրիկացիների հետ: Սակայն այդ վարկածը չէր հաստատվել եւ փեսան ձեարբակալվել էր:




























