Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Լեհաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները պայմանավորվել են Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի շրջանակում շահերի բախման հարցերով նախագիծ գործարկել, հաղորդում է Եվրոպայի հարեւանության տեղեկատվական կենտրոնի կայքը:
«Շահերի կոնֆլիկտը Արեւելյան գործընկերության երկրներում կոռուպցիայի տարածման հիմնական պատճառն է: Այդ իսկ պատճառով կազմակերպությունները որոշել են միավորել իրենց ուժերը»,-ասվում է Քաղաքացիական հասարակության ֆորումի հաղորդագրության մեջ:
Նախագիծն ուղղված է շահերի բախմանը վերաբերող քաղաքականության մոնիտորինգի գործընթացում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների պոտենցիալի ամրապնդմանը եւ «պետական կառավարման որակի բարելավման հարցում իրենց երկրների կառավարությունների հետ կառուցողական երկխոսության» հաստատման ուղղությամբ ջանքերի համակարգմանը:
Նախաձեռնությունը կոչ է անում համապատասխան կառավարություններին միանալ եվրոպական արժեքներին եւ չափանիշներին:




























