Այս շաբաթ ամերիկյան դատարանը դատավճիռ է կայացրել Հովհաննես Նարդոսի գործով, ով 2008 թ-ին ակամայից դարձել էր  ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության 15-ամսյա գաղտնի հետաքննության օբյեկտը` հայ պաշտոնյաների մասնակցությամբ կաշառքի եւ կեղծ փաստաթղթերի օգտագործման գործով, հայտնում է  «OC Weekly»-ն:

Գաղտնի գործակալը 40-ամյա Հովհաննես Նարդոսին 25 հազ. դոլար է առաջարկել, որպեսզի Բեւեռլի Հիլզի հայկական հյուպատոսության աշխատակիցները «մերժման նամակ» տան այն մասին, որ չեն ընդունում ոմն հայի արտաքսումը հայրենիք, իսկ դա ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ոստիականությանը  կստիպի մարդուն թույլ տալ ԱՄՆ-ում բնակվել անորշ ժամկետով:

Նարդոսը համաձայնել է գործարքի գնել եւ  կապվել է հայ պաշտոնյաների հետ ու «հայավարի» խնդրել է նրանց «փոխել կամ վերցնել» ոմն Ռազմիկ Գ-ի քաղաքացիության մասին տվյալները: Սակայ նա չի կարողացել կատարել գործարքը, քանի որ Հայաստանի ոստիկանությունը ցանկացել է վերդարձնել այդ անձին`  մեկ այլ քրեական գործի շրջանակում նրան հարցաքննելու համար:

Թեեւ Նարդոսը վերադարձրել էր գումարը, սակայն 2009 թ-ին նա ձերբակալվել  է` դաշնային գործակալության աշխատանքներին «խոչընդոտելու» համար:

2012թ. նա ընդունել է իր մեղքը:

Այս շաբաթ դաշնային դատարանը Նարդոսին որոշել է չազատազրկել, նրա նկատմամբ երեք տարվա փորձաշրջան է նշանակվել, 3000 դոլար տուգանք եւ 200 ժամ հասարակական աշխատանք: