Գեղանկարիչ Հովիկ Իսրայելյանը տարիներ է վատնել` փորձելով Ավստրալիայի բնության գեղեցկությունը փոխանցել կտավին: Երբ նա 21 տարի առաջ Հայաստանից եկավ Ավստրալիա, մնալու մտադրություն չուներ, սակայն միանգամից սիրահարվեց երկրին, գրում է ավստրալական  «Herald Sun» պարբերականը:

Վերջին` «Գեղեցկությունը բնության մեջ» ցուցահանդեսում նա փորձում է ներկայացնել այն տեսարանները, որոնք ստիպել են իրեն մնալ Ավստրալիայում` գողանալով նրա սիրտը: «Ես պարզապես փորձում եմ ներկայացնել ավստրալական գեղեցկությունը, որն ամենուր է, եւ դա պատկերել կտավի վրա»,-ասել է Իսրայելյանը: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 20-ին` Մելբուռնի Քինգստոնի արվեստի կենտրոնում: