Ամերիկյան Գուանտանամո բանտի դատապարտյալներն ապրիլի 13 –ին խռովության փորձ են արել, որը սակայն կանխվել է հաստատության աշխատակիցների կողմից, հաղորդում է  «Lenta.ru»-ն:

Որոշ դատապարտյալներ իրենց հագուստով փակել են պատուհաններն ու տեսախցիկները: Երբ բանտի ղեկավարությունը որոշել է կարգուկանոն հաստատել,  դատապարտյալները հարձակվել են աշխատակիցների վրա: Նրանք ստիպված օդ են կրակել` խռովարարներին հանդարտեցնելու համար:Ներկյաումս Գուանտանամոյում կարգուկանոնը վերականգնվել է: Լուրջ վնասվածքներ ոչ դատապարտյալները, ոչ պահակազորը չեն ստացել: