Այսօր`ապրիլի 14-ին Վենեսուելայում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում:Ուգո Չավեսի մահվանից հետո` երկրի նախագահի պաշտոի համար պայքարում է 7 թեկնածու, որոնցից երկուսը`  նախագահի ներկայիս պաշտոնակատար Նիկոլաս

Մադուրոն եւ ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, ըստ փորձագետների, հաղթանկի լուրջ հնարավորություն ունեն:Վենեսուելայում քվեարկելու իրավունք ունի 18,9 մլն մարդ: Երկրում բացվել է  ավելի քան 13,6 հազար ընտրատեղամաս, եւս 300-ը բացվել է արտերկրում:Քվեարկության օրն անվտանգության ապահովման  գործում ներգրավվել է 141 հազ. զինծառայող: