Չինաստանում թռչնագրիպով վարակվածների թիվը  հասել է 51-ի:  Հենան նահանգում հայտնաբերվել է H7N9 վիրուսով վարակվածների եւս երկու դեպք, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրանցից մեկը Կայֆեն քաղաքի ռեստորաններից մեկի 34-ամյա սեփականատերն է, որը ներկայումս ծայրահեղ վիճակում է գտնվում: Երկրորդը Չժուկոու գյուղի 65-ամյա բնակիչ է, ով կարող էր վարակվել թռչունների հետ շփումից:Նշենք, որ Չինաստանի մայրաքաղաքում թռչնագրիպով վարակվածության առաջին դեպքն արձանագրվել է ապրիլի 13-ին: Վարակվածը յոթնամյա երեխա էր, ով ներկայումս բուժում է ստանում: