Վրաստանի իրավապահները ձերբակալել են Ինտրեպոլով հետախուզվող երեք անձանց, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ձերբակալվածները Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Իսրայելի քաղաքացիներ են: Հաղորդվում է, որ ՌԴ քաղաքացի, 1963 թ. ծնված Անատոլի Կրախմալը, որը մեղադրվում է սպանության կազմակերպման մեջ, ձերբակալվել է Թբիլիսիում ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ուզբեկստանի քաղաքացի,1982թ. ծնված Միրոլիմ Ֆայզիեւը, ով մեղադրվում է խոշոր չափի հարկերը թաքցնելու համար, ձերբակալվել է «Սարպի» անցակետում: Իսկ իսրայելցի 1967թ. ծնված Էրիկ Ֆարջեւը, ով մեղադրվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեթյան մեջ, ձերբակալվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում: