Ճապոնական Ֆուկուսիմա նահանգի ափերի մոտ ապրիլի 14 –ին 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Երկրաշարժի օջախը գտնվել է Խաղաղ օվկիանոսում` 50 կմ խորության վրա: Ստորերկրյա ցնցումները զգացվել են 18  նահանգներում, այդ թվում` Տոկիոյում:

Ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել: Տուժածների եւ ավերածությունների մասին եւս տեղեկատվություն չի ստացվել: