Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում, ապրիլի 14-ին, ահաբեկչությունների շարքի հետեւանքով, ընդհանուր առմամբ, 34 մարդ է զոհվել, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է:
Պայթյունների շարքը տեղի է ունեցել Մոգադիշոյի դատարանի տարածքում, որի պատասխանատվությունն իր վրա է վերցրել արմատական իսլամիստական «Ալ- Շաբաբ» խմբավորումը, որն առնչություն ունի «Ալ-Կաիդայի» հետ: Այդ խմբավորման ներկայացուցչի խոսքով, ահաբեկչությունն ուղղված է եղել շենքի ներսում գտնվող անհավատների դեմ: «Մենք կշարունակենք, մինչեւ ազատենք Սոմալին զավթիչներից»,-ասել է նա:
Սոմալիի ՆԳՆ-ից հայտնում են, որ պայթյունների զոհ է դարձել նաեւ 9 ահաբեկիչ: «Ալ-Շաբաբի» ներկայացոիցչն իր հերթին հայտարարել է, որ գրոհայինների կողմից զոհվել է 5 մարդ: Հաղորդվում է, որ ահաբեկիչները եղել են կառավարական զորքերի համազգեստով, հաղորդում է Lenta.ru-ն:




























