Վենեսուելայում ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է նախկին նախագահ Ուգո Չավեսի թիմի ներկայացուցիչ Միկոլաս Մադուրոն: Ընտրությունների նախնական արդյունքները հայտարարվել են քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո: Ըստ այդմ, Մադուրոյի օգտին քվեարկել է ընտրողների 51 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Էնրիկե Կապրիլեսի օգտին՝ մոտ 49 տոկոսը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը, ԿԸՀ-ն քաղաքացիներին կոչ է արել դուրս չգալ փողոց եւ հարգել ժողովրդի կամարտահայտության արդյունքները, դրանք համարելով «անշրջելի»:

Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի՝ նախնական արդյունքների հայտարարելուց հետո Վենեսուելայի մայրաքաղաքի փողոցներում իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցության կողմնակիցներն սկսել են տոնել իրենց թեկնածուի հաղթանակը: Տեղի են ունեցել հրավառություններ:

Մի քանի ժամ առաջ ընդդիմության միացյալ թեկնածու Էնրիկե Կապրիլեսը հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են կեղծել ընտրությունների արդյունքները: Վենեսուելայի կառավարությունը այդ հայտարարությունն անպատասխանատու է անվանել: