Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի մոտ գտնվող խոշոր Five Sisters կենդանաբանական այգում հրդեհ է բռնկվել: Չպարզված հանգամանքներում հրդեհը բռնկվել է այգու այն հատվածում, որտեղ պահվում են արեւադարձային կենդանիներ:

Հրդեհի մարմանը մասնակցել է 50 մարդ եւ հատուկ ծառայությունների 11 մեքենա: Այդուհանդերձ, հնարավոր է եղել փրկել միայն երկու գաճաճ արմտաաֆրիկյան կոկորդիլոսի եւ մեկ ջրասամույրի: Իսկ կրիաները, մողեսները, օձերը, ջրասամույրներն ու այլ էկզոտիկ կենդանիներն այրվել են:

Ենթադրաբար, հրդեհի պատճառ կարող է լինել ջեռուցման համակարգի անսարքությունը: