ԵԱՀԿ գործող նախագահի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Անդրեյ Դեշչիցան սկսել է իր այցելությունը Հարավային Կովկաս: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա այսօր՝ ապրիլի 15-ին ժամանել  Բաքու: Նախատեսվում է, որ Դեշչիցան կհանդիպի Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Այդ հանդիպումների ընթացքում նա կքննարկի Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի ընթացիկ վիճակը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարի՝ Հարավային Կովկաս  այցի նախապատրաստությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ այդ այցը նախատեսված է այս տարվա հունիսին:

Ադրբեջանից հետո Դեշչիցան ապրիլի 15-16-ին կայցելի Վրաստան, իսկ 16-17-ին՝ Հայաստան: