Ամերիկյան իշխանությունները խոստովանել են «Մագնիտսկիի ցուցակի» գաղտնի մասի գոյության փաստը` նշելով, որ որոշ անձանց անունները գաղտնի են պահվել «ազգային անվտանգության նկատառումներով»:
Փաստաթղթի գաղտնի մասը երկու անգամ կարճ է, այնտեղ միայն 9 անուն կա: Բացի այդ, այդ անձանց նկատմամբ ֆինանսական պատժամիջոցներ չեն կիրառվելու, միայն կզրկեն ԱՄՆ տարածք մուտք գործելու իրավունքից: Այդ մասին «Կոմերսանտ»-ին հայտնել է Բարաք Օբամայի վարչակազմի բարձրաստիճան աղբյուրը:
Աղբյուրը հրաժարվել է հայտնել գաղտնի ցանկում նշված անունները:
Ավելի վաղ The New York Times-ը գրում է, թե ԱՄն մուտքը արգելվել է Չեչնիայի նախագահ ռամզան Կադիրովի համար: The New Times-ը, իր հերթին, գրում է Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի, գլխավոր դատախազ Յուրի Չայկայի, Մոսկվայի քաղաքային դատարանի ղեկավար Օլգա Եգորովայի, ու եւս մի քանի պաշտոնյաների, դատավորների ու քննիչների անուններ:
«Մագնիտսկիի ցուցակը»` բաղկացած 18 անուններից, հրապարակվել է ապրիլի 12-ին: Ի հեճուկս ակնկալիքների, բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաների անունները չկան ցուցակում: ՌԴ ԱԳՆ-ն հակացուցակ է հրապարակել, որում եւս 18 անուն է գրված:




























