Իրաքի տարբեր ծայրերում գրոհայինները ականապատված 5 ավտոմեքենա են պայթեցրել, որի հետեւանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 74 մարդ:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն, երեք պայթյուն որոտացել է մայրաքաղաքից հյուսիս գտնվող Թուզ-Հուրմաթու քաղաքում: Եվս երկու ականապատված մեքենա պայթել է Էն-Նասիրիա քաղաքում:
Մի քանի օր առաջ պայթյունների շարք էր տեղի ունեցել Քանան քաղաքի սուննիական մզկիթներից մեկում, որի հետեւանքով զոհվելէ, առնվազն, 7 մարդ, եւս 30-ը վիրավորվել է:




























