Ուկրաինայի Գերագույն ռադայում օրինագիծ է ներկայացվել կանոնակարգի վերաբերյլ, որը ենթադրում է պատասխանատվություն մտցնել խորհրդարանի աշխատանքն արգելափակելու համար: Հեղինակը Վլադիմիր Օլեյնիկն է` Ռեգիոնների կուսակցությունից:
Օրինագծով խորհրդարանի նախագահին իրավունք է տրվում դիմելու դատարան եւ տուգանք պահանջելու ամբիոնը արգելափակող պատգամավորներից: Այդ գումարը կարող է հասնել օրական մինչեւ 2 մլն գրիվնայի: Այդքան է կազմում պատգամավորների եւ ռադայի աշխատակազմի աշխատակիցների մեկ օրվա աշխատավարձը:
Օրինագծով նաեւ առաջարկվում է աշխատավարձից զրկել խորհրդարանի աշխատանքը խոչընդոտող պատգամավորներին:
Փորձագետների հաշվակներով, 2012թ. դեկտեմբերի 12-ից հետո պատգամավորները 100 օրից աշխատել են միայն յոթը: Ամբիոնի արգելափակում հաճախ իրականացնում են ընդդիմադիր պատգամավորները:




























