Չինաստանի Հուբեյ նահանգում հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը 14 մարդու կյանք է խլել, եւս 47 մարդ վիրավորվել է, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է:
Ոստիկանությունը ձերբակալել է հյուրանոցի տնօրենին եւ կառավարչին, ինչպես նաեւ ինտերնետ-սրճարանի կառավարչի տեղակալին, որտեղ բռնկվել է հրդեհը: Սրճարանի կառավարչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Հրդեհն սկսվել է ապրիլի 14-ի վաղ առավոտյան, 5-հարկանի հյուրանոցի երկրորդ հարկում գտնվող ինտերնետ-սրճարանում: Հյուրանոցի երրորդ եւ ավելի բարձր հարկերում բնակվող այցելուներից շատերը ստիպված են եղել ցած նետվել պատուհաններից, որոնցից առնվազն 3-ը մահացել են:
Հրդեհի ժամանակ հյուրանոցում եղել է 66 մարդ, իսկ սրճարանում՝ 25 այցելու:




























