Վենեսուելայի ազգային ընտրական խորհրդի նախագահ Վիսենտե Դիասը համաձայնել է ձայների վերահաշվարկին, քանի որ նախագահի թեկնածուների ստացած ձայների տարբերությունը նվազագույն է՝ մոտ 200 հազար ձայն:
Հաշվի առնելով, որ երկրի նախագահ Ուգո Չավեսի մահից հետո երկրում քաղաքական իրավիճակը լարված է, Դիասը հանձնարարել է, որպեսզի ընտրական հանձնաժողովների նախագահները բացեն բոլոր քվեատուփերը եւ ստուգեն ընտրողների ձայների բաշխումը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Նշենք, որ նախնական տվյալներով ապրիլի 14-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթող Նիկոլաս Մադուրոն եւս համաձայն է ձայների վերահաշվարկին, քանի որ նա ոչնչից չի վախենում, քանի որ վերահաշվարկը միայն կհաստատի իր հաղթանակը:
Ձայների վերահաշվարկ է պահանջել Մադուրոյի գլխավոր մրցակից, ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը: Ըստ ընտրություններնների նախնական արդյունքների, նա ընտրություններում ստացել է 49 տոկոս եւ Մադուրոյին զիջում է ընդամենը 2 տոկոսով: Մադուրոն արդեն հայտարարվել է ընտրված նախագահ, սակայն Կապրիլեսը հրաժարվել է ընդունել ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ դրանք կեղծվել են:
Նախագահական ընտրությունները Վենեսուելայում կայացել են ապրիլի 14-ին:




























