Ուրուգվայը կդառնա երկրորդ երկիրը (Արգենտինայից հետո), ուր ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի վիզայի: ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջարկով՝ ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգ է մտել «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության կառավարության միջեւ սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքմանը հավանությւոն տալու հարցը:

Ըստ համաձայնագրի՝ կողմերից մեկի պետության քաղաքացիները իրենց սովորական վավերական անձնագրերով կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցել եւ մնալ մյուս Կողմի պետության տարածքում առանց մուտքի արտոնագրի, եւ մնալ այնտեղ տարվա ընթացքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ պայմանով, որ չի իրականացվելու վարձատրվող գործունեություն:

Նշենք, որ նմանատիպ համաձայնագիր 2011 թ. կնքվել է նաեւ Արգենտինայի հետ: