Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն, այսօր՝ ապրիլի 15-ին, ընդունել է Հոլանդիայի ավագ փորձագետների ընկերության /PUM/ Հայաստանի, Ղազախսանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի համակարգող Լուիթ Կելֆկենսին:

Ողջունելով հյուրին` քաղաքապետ Սամվել Բալասանյանը կարեւորել է կազմակերպության հետ ակտիվ համագործակցություն սկսելու անհրաժեշտությունը եւ մատնանշել այն ոլորտները, որտեղից եւ կարելի է սկսել այն: Իր հերթին, ներկայացնելով ընկերության գործառույթները, Լուիթ Կելֆկենսը նշել է, Հոլանդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունը աշխատում է մոտ 70 ոլորտներում եւ թեեւ մատուցում է հիմնականում խորհրդատվական ծառայություններ տարիների աշխատանքային փորձ ունեցող հոլանդացի լավագույն փորձագետների միջոցով, սակայն PUM-ի աշխատանքը միայն սրանով չի եզրափակվում՝ փորձի փոխանակում, օգնություն սարքավորումների ձեռքբերման, մասնագետների վերապատրաստման եւ այլ հարցերում:

Փորձագետը նաեւ վստահեցրել է, որ շատ կարճ ժամանակում կօգնի Գյումրիին ձեռք բերել լայնամասշտաբ 3D անիմացիոն ծրագրեր իրականացնող սարք, որը կօգտագործվի Գյումրին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ եւ հետագա մշակութային միջոցառումների ժամանակ:

Կողմերը շոշափել են հետագա համագործակցությանն վերաբերյալ այլ հարցեր եւս: