Համաշխարհային ֆինանսական ճգնաժամում, իրականում, մեղավոր են կոկաինն ու այն օգտագործած բանկիրները: Նման հայտարարությամբ է հանդես եկել թմրամիջոցների չարաշահման հարցերով բրիտանական խորհրդակցական խորհրդի նախկին նախագահ Դեւիդ Նաթը: Նրա խոսքով՝ ֆինանսիստները կոկաինի ազդեցության տակ «խոշոր ռիսկերի» են գնացել, որովհետեւ չափից ավելի «ինքնավստահ» էին եւ ողջ աշխարհը ճգնաժամի են ենթարկել, հաղորդում է The Daily Telegraph-ը:

Նա հայտարարել է, որ կոկաինը ամենից շատ հարմար է «բանկային աշխատողների մշակույթին»: Բանկիրներն ապրում են «հուզումների եւ ռիսկերի» մթնոլորտում, նրանք պետք է «ավելի ու ավելի», իսկ այդ ապրումները շարունակելու համար կոկաինն իդեալական լուծում է:

«Բանկիրներն իրենց համար կոկաին են օգտագործել, իսկ մեզ թողել այս սարսափելի վիճակը: Սա ավելին է, քան պարզապեն թմրանյութը»,-հայտարարել է Նատը, հաղորդում է NEWSru.com-ը: