Եգիպտոսի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 4,8 մլրդ դոլարի վարկ ստանալու շուրջ բանակցություններն ավարտվել են առանց որեւէ համաձայնագրի ստորագրման: Միաժամանակ ԱՄՀ-ում հայտնել են, որ որոշակի առաջընթաց եղել է եւ իրենք մտադիր են շարունակել բանակցությունները:

«Հիմնադրամի առաքելությունը Եգիպտոսի իշխանությունների հետ քննարկումներում առաջընթաց է արձանագրել: Եգիպտոսի իշխանությունների հետ երկխոսությունը կշարունակվի՝ այդ երկրի տնտեսական զարգացման համար համաձայնագրի կնքման նպատակով»,-նշվում է ԱՄՀ հաղորդագրությունում:

Եգիպտոսը դրամական միջոցների սուր կարիք ունի՝ բյուջեի դեֆիցիտը նվազեցնելու համար, որը գոյացել է 2011-ի գարնանը  Հոսնի Մուբարաքի ռեժիմը տապալելուց հետո: