Եվրամիության հետ ազատ առեւտրի շրջանակներում նախատեսվում է գործող մաքսատուրքերի զրոյացում; Այդ մասին այսօր՝ ապրիլի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ով գլխավորում է ՀՀ բանակցային թիմը Եվրամիության հետ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններում: Բայց որպեսզի Հայաստանի պարագայում նմանատիպ զրոյացումն ընթանա սահուն, ու ներքին արտադրողի համար կտրուկ չլինի՝ ներկայում Եվրամիության հետ բանացություններ են ընթանում փոքր թվով ապրանքատեսակների մաքսատուրքերը ժամանակվորապես պահելու մասին:

Գ. Մելքոնյանի տեղեկացմամբ՝ այդ ապրանքատեսակներն են գյուղմթերքները, վերամշակված սննդի որոշ ապրանքներ, որոշ արդյունաբերական աապրանքներ, որոնք արտադրվում են Հայաստանում:

Այդ ապրանքների համար կնախատեսվի մաքսատուրքի կիրառման անցումային շրջան՝ 3-7 տարի ժամկետով: Գյուղմթերքների մասով հնարավոր է ավելի մեծ ժամկետ:

Գ. Մելքոնյանն ասաց, որ ավելացված արժեքի հարկը սահմանին գանձելու խնդիրը ԵՄ-ի հետ չի քննարկվում:

Նշենք, որ ապրիլի 16-174-ին Երեւանում կկայան ՀՀ_ԵՄ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը: