Տրանսկովկասյան մայրուղին, որ իրար է կապում Ռուսաստանն ու Հարավային Օսիան, փակ է ձնահոսքերի վտանգի պատճառով:
Նախօրեին՝ փետրվարի 21-ին Տրանսկովկասյան մայրուղու վրա ձնախառն անձրեւ է եկել, որը տեղացել է ողջ օրը՝ մի քանի ձնահոսքի պատճառ դառնալով։ Նոր ձնահոսքի վտանգի պատճառով արտակարգ իրավիճակների հանձնաժողովը որոշել է դադարեցնել երթեւեկությունը, հաղորդում է «Վեստին»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով, այսօր առավոտվանից ճանապարհաշինարարները սկսել են մայրուղու մաքրման աշխատանքները:
Նշենք, որ Տրանսկովկասյան մայրուղին պարբերաբար փակվում է: Սովորաբար երթեւեկությունը դադարեցվում է ձմռան ամիսներին, երբ ձյան բարձրությունը չափազանց մեծ է լինում:
Դա միակ ավտոտրանսպորտային հաղորդակցությունն է Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջեւ:




























