Կիեւի խորհրդի պատգամավոր Ալեքսանդր Լիշչենկոյի դեմ ապրիլի 13-ին զինված հարձակում է գործել ադրբեջական համայնքի ներկայացուցիչը: Միջադեպը տեղի է ունեցել Տրուխանովի կղզում գտնվող «Ժողովուրդների բարեկամության» այգում, որտեղ անհայտ անձինք մայթին առանց թույլտվության շինարարություն են սկսել:

Ինչպես հաղորդում է «Իզվեստիա վ Ուկրաինեն», պատգամավոր Լիշչենկոն այգի է եկել բնակիչների ահազանգով եւ դիմելով շինարարության նախաձեռնողին պահանջել է ցույց տալ շինարարության թույլտվությունը:

Ի պատասխան շինարարության նախաձեռնողը, ով ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ է եղել, դանակով հարձակվել է Լիշչենկոյի վրա, բայց կեսից հրաժարվել է իրագործել իր մտադրությունը, քանի որ նկատել է, որ բնակիչները նկարահանում են իր «քաջագործությունը»:

Դեպքի վայր ժամանած ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են ձերբակալել հարձակվողին: Նրանք նաեւ չեն արձագանքել ինքնակամ շինարարությանը եւ հողի զավթմանը:
Կիեւի սպորտային համայնքը որոշել է ապրիլի 2օ-ին Կիեւի «Ժողովուրդների բարեկամության» այգում բողոքի ակցիա իրականացնել: