Հայաստանում 2010թ. փետրվարի 1-ից 20-ն արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 87 պատահար:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պատահարների հետեւանքով 8 մարդ զոհվել է, 115-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ի դեպ, 2009թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 91 պատահար. 22 մարդ զոհվել էր, 113-ը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։