Գազի գնի բարձրացումն օբյեկտիվ անհրաժեշտություն է։ Փետրվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը՝ հավելելով, որ ինքն անպայմանորեն կողմ է քվեարկելու գազի գնի թանկացման նախագծին։
«Այն գները, որոնք նախատեված են նախագծով, ինձ համար ուղեցույց եւ հիմք են լինելու քվեարկության ժամանակ»,-ընդգծեց նա։
Նշենք, որ փետրվարի 26-ի նիստին ՀԾԿՀ-ն գազի թանկացման վերաբերյալ «ՀայՌուսգազարդի» ներկայացրած հայտի շուրջ որոշում է ընդունելու։ Որոշման նախագծում ամսական մինչև 10 հազար խմ սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը ՀայՌուսգազարդի" առաջարկած 136 դրամ/խմ-ի փոխարեն առաջարկվում է սահմանել 132 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)։




























