Ադրբեջանի եւս մեկ շրջան կարող է քաղաքական բողոքի էպիկենտրոն դառնալ` ընդդեմ կենտրոնական իշխանության:

Սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել պաշտոնյաների հերթական կամայականությունների մասին:  Հայտնի է դարձել, որ Նավթալանի շրջանի ղեկավար Նաթիգ Ասլանովի վարքագիծը լարվածություն է առաջացրել շրջանում: Շրջանի ղեկավարը իր ժամանակի հիմնական մասնանցկացնում է զվարճանքի վայրերում, նրա օգնականն էլ «փայաբաժին» է հավաքում շրջանի առեւտարային եւ զբոսաշրջային օբյեկտներից, իսկ առկա սոցիալ-տնտեսական խնդիրները նրանց չեն հետաքրքրում: Նրանք, ովքեր հրաժարվում են «սմսականների» վճարումից, ենթարկվում են սպառնալիքների:

Նրա վարքագծի դեմ է հանդես եկել նախկին պատգամավոր, ներկույումս ընդդիմադիր հայացքներ ունեցող Գյուլթեքին Հաջիբեյլին, որի բիզնես էլ խլել էր Ասլանովը: Նախկին պատագամավորը, օգտագործելով բնակիչների դժգոհությունը,  փորձում է ճակատ ստեղծել նրա դեմ: Բնակիչները հայտնում են, որ Նավթալանը կարող է նոր պայթյունավտանգ կետ լինել, քանի որ լարվածությունը հասել է գագաթնակետին: