Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, թեեւ չի պատրաստվում հրաժարական տալ, բայց ինչպես կուսակցությունը որոշի, այնպես էլ կվարվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն՝ արձագանքելով իր հավանական հրաժարականի մասին լուրերին եւ ավելացրեց, որ իրեն այդ կարգի խոսակցությունները չեն հետաքրքրում:
Մարզպետը նաեւ հավատացրեց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի եւ խորհրդի վերջին նիստում դժգոհություններ իր հասցեին չեն եղել եւ անդրադարձ էլ չի կատարվել փոփոխություններին: Հարցին, թե այս դեպքում որտեղի՞ց են գալիս նման խոսակցությունները, նա արձագանքեց. «Պարապ-սարապ մարդիկ են: Ես կուսակցական եմ, ոնց կուսակցությունը, երկրի նախագահը որոշի, այնպես էլ կվարվեմ»: Նա նաեւ նշեց, որ չգիտի իր տեղի վրա աչք ունեցողներ կա՞ն, թե՝ ոչ, որ այդ կարգի տեղեկություններ են տարածում:




























