Ապրիլի 23-ին, ժամը 22.45-ի սահմաններում,  Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի սկզբնամասում` Հ. Աբրահամյան փողոցում, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենա է դուրս   եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի ծառին, ինչի  հետեւանքով ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: