Ապրիլի 23-ին, ժամը 21.30-ին,   «ՎԱԶ 2110»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում  վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 78 տարեկան կնոջ եւ պատճառել մարմնական վնասվածքներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: