Ապրիլի 23-ին՝ Երեւանի Մխիթար Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները կազմակերպել էին խոշոր ակցիա` նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին. ակցիային մասնակցել են բուհի ավելի քան 100 ուսանողներ:

Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ակցիայի կազմակերպիչներն ու մասնակիցները նշել են, որ նախաձեռնության նպատակն էր ընդգծել երիտասարդների միասնության գաղափարը, իրավունքներին տեր լինելու կամքն եւ ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ուսանողները՝ հատկապես ապագա բժիշկները, հետամուտ են լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու իրենց մասնակցությունն են ունենալու խնդրի` ավելի բարձր ատյաններում բարձրացմանը: