Այսօր՝ ապրիլի 24-ին, ժամը 20.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ավտովթար, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2101» մակնիշի 31 SL 932 համարանիշի եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 27 UU 490 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:




























