Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներ Վաղարշակ Քոսյանը, Լեւոն Գալուստյանը եւ Ռոբերտ Յայլյանը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, հաղորդում է «Երկրամաս» պարբերականը:Պատգամավորների հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Փրկվելով ոչնչացումից` շատ հայեր ստիպված էին լքել իրենց տներն ու հայտնվել օտարության մեջ:
Շատերը հանգրվան են գտել Կովկասի սեւծովյան ափին, մասնավորապես, Աբխազիայում: Բնիկ ժողովուրդը նրանց ջերմորեն է ընդունել: Հայերի մի քանի սերունդներ տարիներ շարունակ իրենց երախտագիտությունն են հայտնում մեր նախնիներին ապաստան տված աբխազներին: Այս ողբերգական օրը` ապրիլի 24-ին, մենք գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջեւ:Մենք ցավում ենք, որ ցեղասպանությունը 90-ականների սկզբին կրկնվեց Աբխազիայում, երբ ոչնչացվեցին բազմաթիվ ընտանիքներ: Մեր պարտքն է հիշյալ յուրաքանչյուրին, ով դարձել է թուրք եւ վրացի ենիչերների զոհը: Դրան երբեք ներում չի կարող լինել:Մենք պարտավոր ենք հիշել այդ ողբերգությունը` դրանց կրկնությունը թույլ չտալու համար: Մենք դատապարտում ենք 20-րդ դարի սկզբի եւ վերջի արյունալի իրադարձությունները հրահրողներին:Այսօր մեր սրտերը լի են ցավով, միաժամանակ մենք վստահաբար առաջ ենք նայում, քանի որ գիտենք. հայ եւ աբխազ ժողովուրդների զանգվածային կոտորածների մեղավորներն անպայման արժանի պատժ կստանան»:




























