Այսօր՝ ապրիլի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռիի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին, Քոբեր գյուղի մոտ «ВАЗ 21-06» մակնիշի՝ 16 OS 516 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի բնակիչ 1958 թվականին ծնված Սասուն Գալստյանին:
Վարորդը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, 1967 թվականին ծնված Անդրանիկ Գուլքանյանը: Վերջինս ինքն է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բժիշկները տուժածի վիճակը գնահատում են ծանր:
Վթարի վայրում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի և դասակի հրամանատար Սմբատ Նորիկյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում է նաև նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը:




























