Ռուսաստանի Իրկուտսկի մարզում պարզում են երկու դպրոցականների ինքնասպանության պատճառները: Դեռահասները կախվել են Բայկալսկ քաղաքում եւ Կազաչինսկոե գյուղում, հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Քննիչների խոսքով՝ սկզբում ինքնասպան է եղել Կազաչինսկոե գյուղի 16-ամյա բնակիչը, ում կախված են գտել գյուղի տներից մեկի սարայում: Նույն օրը երեկոյան, Բայկալսկ քաղաքում հայտնաբերվել է նաեւ 11-ամյա տղայի դիակը, ով կախվել է սեփական բնակարանում, հաղորդում է «Ռիդուսը»:
11-ամյա տղայի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հացնելու հոդվածով:
Քննության վարկածով՝ երեխան վատ գնահատական է ստացել տեղի արվեստի դպրոցում, որի առնչությամբ նա լուրջ խոսակցություն է ունեցել տանը, ծնողների հետ:
16-ամյա պատանու մահվան առթիվ նախաքննություն է ընթանում: Դեպքի վայրում գրություն են գտել, որտեղ նա գրում է, որ «ամեն ինչում մեղավորը դպրոցն է»: «Հայտնի է, որ դեռահասը դժվար դաստիարակվող է եղել, նախօրեին վատ վարքի համար նրան փոխադրել են տնային ուսուցման»,-հաղորդել են Քննչական կոմիտեից:




























